ՀՀ սահմաններից դուրս գտնվող վկային կանչելու կարգը

Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող քրեական գործով որպես վկա, տուժող, քաղաքացիական պատասխանող, քաղաքացիական հայցվոր, նրանց ներկայացուցիչներ, փորձագետ կամ մասնագետ հանդես եկող անձինք, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով կարող են կանչվել Հայաստանի Հանրապետություն՝ համապատասխան քրեական գործով վարույթ իրականացնող դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի կողմից նրանց մասնակցությամբ անհրաժեշտ քննչական կամ դատական գործողություններ կատարելու համար։

Այդ անձանց մասնակցությամբ քննչական կամ դատական գործողություններ կատարելու ընթացքում կիրառվում են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի կանոնները՝ համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել