Ի՞նչ սահմանափակումներ են նախատեսված հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի համար

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամը չի կարող լինել ներկայացուցչական որևէ մարմնի անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից` պայմանով, որ այդ աշխատանքները չեն ֆինանսավորվում կարգավորվող անձանց կողմից:

Հանձնաժողովի անդամները և աշխատակազմի աշխատակիցներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող ունենալ կարգավորվող անձանց բաժնեմաս, արժեթղթեր կամ դրանցում կատարել այլ ներդրումներ:

Հանձնաժողովի անդամն իրավունք չունի իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարելու պահից 3 տարվա ընթացքում աշխատել հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում:

Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող կարգավորվող անձանց համար կատարել վճարովի աշխատանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել