Վարչապետի որոշումը՝ Հունան Պողոսյանին գործուղում ուղարկելու մասին

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին 2013թվականի նոյեմբերի 27-29-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդմաննուղղված իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
2. Հ. Պողոսյանի` Մինսկ գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետությանկառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի Մինսկ գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարում է հրավիրող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետոեռօրյա ժամկետում Հ. Պողոսյանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմներկայացնելը։

Լուսանկարը՝ police.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել