Տուգանվել է 22 վարորդ

Նոյեմբերի 4-10-ը երթևեկության ընթացքում ծխող 22 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել: 

Հիշեցնենք, որ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 3000 ՀՀ դրամի չափով:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 ՀՀ դրամի չափով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել