Ո՞ր անձինք չեն կարող վկա լինել և կտակարարի փոխարեն ստորագրել կտակը

Այն դեպքերում, երբ օրենսգրքին համապատասխան կտակը կազմելիս, ստորագրելիս կամ վավերացնելիս պետք է ներկա լինեն վկաներ, այդպիսի վկաներ չեն կարողլինել, ինչպես նաև կտակարարի փոխարեն կտակը չեն կարող ստորագրել`
1) նոտարը կամ կտակը վավերացնող այլ անձը
2) այն անձը, ում օգտին կազմվել է կտակը կամ` արվել կտակային հանձնարարություն, այդ անձի ամուսինը, երեխաները, ծնողները
3) լրիվ գործունակությամբ չօժտված քաղաքացիները
4) անգրագետները և կտակը կարդալ չկարողացող անձինք
5) այն անձինք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում կազմված կտակի լեզվին, բացառությամբ այն դեպքի, երբ կազմվում է փակ կտակ
6) կեղծ ցուցմունք տալու համար դատվածություն ունեցող անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել