Ի՞նչ է լինում, եթե վկան, փորձագետը կամ մասնագետը չեն ներկայանում դատաքննությանը

Դատական քննությանը հրավիրված վկաներից որևէ մեկի, փորձագետի, մասնագետի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով կողմերի կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը շարունակելու կամ հետաձգելու մասին: Դատական քննությունը կարող է շարունակվել, եթե նշված անձանցից որևէ մեկի չներկայանալը չի խոչընդոտի գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը: Գործի քննությունը հետաձգելու մասին որոշում կայացնելիս դատարանն իրավունք ունի հարցաքննել ներկայացած վկաներին, փորձագետին, մասնագետին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին:

Եթե գործի քննությունը հետաձգելուց հետո այն քննվում է դատարանի նույն կազմով, ապա նշված անձինք երկրորդ անգամ դատական նիստի են կանչվում միայն անհրաժեշտության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել