Որքա՞ն կտուգանվի նավապետը, եթե աղետի ենթարկվածներին օգնություն ցույց չտա

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի` ծովի կամ ջրային այլ ուղու վրա աղետի ենթարկվող կամ ենթարկված մարդկանց՝ նավապետի կողմից օգնություն ցույց չտալը, եթե այդ օգնությունը կարող էր ցույց տրվել առանց նավի, անձնակազմի կամ ուղևորների լուրջ վտանգման՝

պատժվում է տուգանքով՝ 300 000-ից 500 000 ՀՀ դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել