«Ռուսական կողմի հետ կոնսենսուսի հասնել չի հաջողվել». ԲՏԱ նախարարը՝ Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը դադարեցնելու մասին

Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները ՀՀ-ում եթերազրկվել են, որովհետև ռուսական կողմի հետ չի հաջողվել հասնելու կոնսենսուսի եթերային խախտումների վերաբերյալ։ Այս մասին խորհրդարանում, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Հաջորդ շաբաթ նախատեսում ենք առաջարկների մեր փաթեթը ուղարկել ՌԴ մեր գործընկերներին, որ ներկայացնենք` ինչպես ենք պատկերացնում համաձայնագրի նոր խմբագրումը»,-ԱԺ-ում ասաց Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով` նպատակն է ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը կաշխատի, որ խախտումների դեպքում հետևեն պատժամիջոցներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել