Ե՞րբ է ռիսկը համարվում հիմնավորված

Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը հանրորեն օգտակար նպատակի հասնելու համար գործադրված հիմնավորված ռիսկի ժամանակ:

Ռիսկը համարվում է հիմնավորված, եթե հիշյալ նպատակին չէր կարելի հասնել ռիսկի հետ չկապված գործողություններով (անգործությամբ), և ռիսկի դիմած անձն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը կանխելու համար:

Ռիսկը հիմնավորված չի համարվում, եթե դա ակնհայտորեն զուգորդված է եղել երրորդ անձանց զոհվելու վտանգով, էկոլոգիական կամ հասարակական աղետի սպառնալիքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել