Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 10-ի որոշմամբ Արդարադատության նախարարի տեղակալն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արա Մկրտչյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ:
Նշենք՝ Մկրտչյանն այս պաշտոնում նշանակվել է 2023-ի հունվարին։
Արա Մկրտչյանը ծնվել է 1978 թվականին: 2000 թ.-ից Արա Մկրտչյանն աշխատել է որպես օպերլիազոր, քննիչ, ՀՀ ՆԳՆ ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության Պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ, ՀԿԳ ավագ քննիչ, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, ՀՀ Ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ, ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչության պետ:
2022թ. մարտի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով: