«Չենք ուզում վիճել ՌԴ հետ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք ՌԴ հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չեն արել.

«Չկա մի տեղ, որ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են։ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ չենք ուզում վիճել ՌԴ հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլև այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում. «Պատմական Հայաստան-ՌԴ հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-ՌԴ հարաբերությունների։ Դա երբեմն նույնքան ցավոտ է, որքան ցավոտ է մեր ներքին տրանսֆորմացիան պատմական Հայաստանից իրական Հայաստան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել