Երևանում հայրը սպանել է որդուն

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվում է նախկինում չդատված Արտակ Եղիազարյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջինս 2013թ. հունվարի 11-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակարանի իր ննջասենյակում սպանել է որդուն: Տղան՝ Կարեն Եղիազարյան, գտնվել է հարբած վիճակում և հայհոյել է, վիրավորել, այնուհետև բռունցքով հարվածել հոր գլխին: Որդու արարքից վիրավորված՝ հայրը նույնննջասենյակում գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է որդու՝ կրծքավանդակի ձախ կեսի սրտապտկային հատվածին և դիտավորությամբ ապօրինաբար զրկել կյանքից:

Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այսինքն՝ սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբկյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրեվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնելիսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել