Թխվածքի արտադրամասից համակարգիչ գողանալ չէր կարողացել

Նոյեմբերի 9-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել 1958 թ. ծնված Ֆլորա Կ.-ն և հայտնել, որ ժամը 18.30-ի սահմաններում թխվածքի արտադրամասի վաճառասրահ է մտել հարևանությամբ բնակվող ոմն Արամ և վաճառասեղանից վերցնելով «Նոութբուք» համակարգիչը` դիմել է փախուստի, իսկ երբ ինքը հետապնդել է` նա համակարգիչը դրել է գետնին և փախել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արամը 1968 թ. ծնված Արամ Հ.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին:

Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել