«Ապակի է կոտրվել, ապակին կվերանորոգենք»․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային իրադրության մասին

«Ապակի է կոտրվել, ապակին կվերանորոգենք»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանային իրադրությանը։

«Ամեն ինչ կանենք, որպեսզի նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն, նույնիսկ եվրադիտորդների մակարդակով, և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն։ Հիմա կրակոցներն անկանոն, անիմաստ և աննպատակ են։ Եթե անհրաժեշտ լինի՝ կրակոցներին կպատասխանեն»-նշեց Քոչարյանը։

Նա լարվածությունը որակեց «հիստերիկ դրսևորում»․ «Երևի մյուս կողմում կանգնածներն այդ օրը որոշել են անկանոն կրակներ ուղարկել մեր բնակավայրերի ուղղությամբ, այդպես շատ է եղել, ոչ մի բանի հետ կապ չունի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել