Այսօր և վաղը, ինչպես նաև ապրիլի 9-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը ցերեկը կշարունակ նվազել 5-7 աստիճանով։
Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր և վաղը կարճատև անձրև է սպասվում նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 14-16, գիշերը` 8-10 աստիճան տաքություն։