Քրեական դատավարությունում գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար:
Կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում:
Ամուսինների կամ ընտանիքի համատեղ սեփականության դեպքում կալանքը դրվում է մեղադրյալի բաժնի վրա: Բավարար ապացույցների առկայության դեպքում, որ համատեղ սեփականությունն ավելացել կամ ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով վաստակած միջոցների հաշվին, կալանքը կարող է դրվել ամուսինների կամ ընտանիքի ամբողջ գույքի կամ դրա որոշակի բաժնի վրա:
Նշենք, որ կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որի վրա օրենքի համաձայն չի կարող տարածվել բռնագանձում: