Արդյո՞ք կտուգանվեք, եթե հասարակական վայրերում ոգելից խմիչք օգտագործեք

Ոգելից խմիչք օգտագործելը փողոցում, մարզադաշտում, զբոսայգում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, առաջացնում է տուգանքի նշանակում՝ 10 հազար դրամի չափով:

Ինչպես նաև ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով ևս տուգանվում է 10 հազար դրամի չափով:

Եթե արարքները վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարեք, ապա կտուգանվեք արդեն 20.000 ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել