Ի՞նչ հիվանդություն ունենալու դեպքում չեք կարող զենք ունենալ

ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված են զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունները և ֆիզիկական թերությունները, որոնց թվում նշված են հիվանդությունների հետևյալ խմբերը՝

1. հոգեկան խանգարումներ, 2. նյարդային համակարգի հիվանդություններ և վնասվածքների հետևանքներ, 3. ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ, 4. աչքի և նրա հավելումների հիվանդություններ, 5.վիրաբուժական հիվանդություններ:

Հոգեկան խանգարումներից սահմանված են հետևյալները՝

1. Մտավոր թերզարգացում
2. Մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ
3. Շիզոֆրենիա
4. Հոգեկան խանգարումներ գանգուղեղի օրգանական ախտահարման (ցանկացած ծագման) հետևանքով առաջացած հիվանդությունների և վնասվածքների դեպքում
5. Հոգեկան խանգարումներ սոմատոգեն ծագման, ինչպես նաև սուր և քրոնիկ թունավորումների ու ինֆեկցիաների դեպքում
6. Անձի խանգարումներ (պսիխոպաթիաներ, անձի ախտաբանական զարգացումներ, ախտաբանական ռեակցիաների հակումներ, անձի ակցենտուացիաներ և այլն)
7. Նևրոզներ, ռեակտիվ վիճակներ
8. Ալկոհոլամոլություն և թմրամոլություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել