3 դատարաններում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ

Ինչպես արդեն իսկ տեղեկացրել էինք՝ գործող դատարանների մեծ մասի շենքային անբավարար պայմանները լավարկելու ուղղությամբ տարեսկզբից հայտարարվել էին մրցույթներ։ Այս մասին հատնում են Դատական դեպարտամենտից։

Հայտնում ենք, որ արդեն իսկ Վերաքննիչ քրեական, վարչական դատարաններում և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում ընթանում են բարեկարգման և հիմնանորոգման լայնամասշտաբ աշխատանքներ, որոնց ավարտի մասին ևս կիրազեկենք։

Դատարանների շենքային պայմանների բարեկարգումը լինելու է շարունակական և նպաստելու է դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, դատարանների բնականոն գործունեության ապահովմանը և տարվող աշխատանքների արդյունավետության ավելացմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել