Ո՞վ իրավունք ունի անցկացնել քննչական փորձարարություն

Գործի համար նշանակություն ունեցող տվյալներն ստուգելու և ճշտելու նպատակով փորձեր և այլ հետազոտական գործողություններ կատարելու համար քննիչն իրավունք ունի կատարել քննչական փորձարարություն: Քննչական փորձարարություն կատարելիս պետք է ներկա գտնվեն ընթերակաները: Անհրաժեշտության դեպքում քննիչը քննչական փորձարարության կատարմանը կարող է մասնակից դարձնել կասկածյալին, մեղադրյալին, վկային, մասնագետին, բժշկին և այլ անձանց: Քննիչն իրավունք ունի կիրառել տեխնիկական միջոցներ:Քննչական փորձարարություն թույլատրվում է, եթե տվյալ դեպքում այն վտանգավոր չէ մարդկանց կյանքի և առողջության համար, դրանով չի ստորացվում նրանց պատիվը և արժանապատվությունը, նրանց չի պատճառվում նյութական վնաս:

Քննչական փորձարարություն կատարելու մասին կազմվում է արձանագրություն: Արձանագրությանը ծանոթանում են քննչական գործողության բոլոր մասնակիցները, որոնք այն հաստատում են իրենց ստորագրություններով և իրավունք ունեն պահանջել նրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել