Որքա՞ն կտուգանվեք, եթե վնասեք մետրոյի գնացքների նստատեղերը

Բեռնատար գնացքներով ինքնակամ երթևեկելը կամ մարդատար վագոնների ավտոմատացված դռների բացմանը, փակմանը խոչընդոտելը կամ վագոն նստելու և (կամ) վագոնից իջնելու ժամանակ այլ քաղաքացիների համար դիտավորյալ խոչընդոտ ստեղծելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 ՀՀ դրամի չափով:

Մետրոպոլիտենի գնացքների կամ երկաթուղային շարժակազմի ներքին սարքավորումները, ապակիները կամ նստատեղերը վնասելը, ինչպես նաև ներքին սարքավորումներից առանց անհրաժեշտության օգտվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 15 000 ՀՀ դրամի չափով:

Գնացքների վագոնների պատուհաններից կամ դռներից աղբ կամ այլ առարկաներ դուրս նետելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 ՀՀ դրամի չափով:

Ուղևորային կառամատույցի կողմից կամ երկաթուղային կայարաններում հատուկ առանձնացված կամ հարմարեցված տեղերից բացի, այլ տեղերից վագոն նստելը և (կամ) վագոնից իջնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 ՀՀ դրամի չափով:

Առանց անհրաժեշտության (գնացքին, ուղևորներին և շրջապատին սպառնացող վտանգի բացակայության դեպքում) ինքնակամ կերպով վթարային կանգառ կատարելու համար նախատեսված բռնակի միջոցով գնացքը կանգնեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել