Ի՞նչ կարգով է կասկածյալը ձերբակալվում

Հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին հետաքննության մարմին, քննիչի կամ դատախազի մոտ բերելուց հետո` երեք ժամվա ընթացքում, կազմվում է կասկածյալին ձերբակալելու մասին արձանագրություն, որի պատճենը ստորագրությամբ տրվում է ձերբակալված անձին:

Ձերբակալման մասին արձանագրությունում նշվում է կասկածյալի պաշտպանության, ինչպես նաև օրենքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու մասին:

Արձանագրությունում նշվում են կազմելու ժամանակը (օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն), ձերբակալման ժամանակը, վայրը, հիմքը (հիմքերը) և նպատակը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման մեջ կասկածվում է ձերբակալվածը, նրա անձնական խուզարկության արդյունքները և այլ հանգամանքներ, ինչպես նաև ձերբակալվածի հայտարարություններն ու միջնորդությունները:
Ձերբակալման արձանագրությունը կազմելուց հետո` 12 ժամվա ընթացքում, հետաքննության մարմինը կամ քննիչը գրավոր իրազեկում է դատախազին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել