Լկտի անբարոյական սուտ է․ Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցածի մասին

Լկտի անբարոյական սուտ է, որ «Մարտական եղբայրությունը» որևէ կապ ունի Երևանում պայթյունների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը։

«Որևէ նման գործողություն արմատապես հակասում է մեր արժեհամակարգին։ Մեր բոլոր անդամներն այս պահին ազատության մեջ են»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ տեղեկություն էր տարածվել, որ Նոր Նորքում զինված տղամարդիկ են մտել ոստիկանության շենք, գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ու կից տեսանյութ հրապարակել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել