Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Հարգելի Տատյանա Նիկոլայի,

Խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից:

Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում, մարդկանց թիրախավորելու ցանկացած փորձ:

Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում այս մեծ ողբերգության զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում» , – ասված է հեռագրի մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել