Հայաստանում հետաքրքրական պրակտիկա է ձևավորվում. «Ժամանակ»

Հայաստանում բավականին հետաքրքրական պրակտիկա է ձևավորվում։ Բողոքի ակցիաներ են սկսում կազմակերպել իշխանությունները։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Նորմալ երկրներում նման բանը զավեշտալի է և կարող է արժանանալ ընդամենը ծիծաղի, սակայն Հայաստանի պարագայում, որտեղ օրենքի և արդարադատության համակարգը, մեղմ ասած, չի աշխատում, և պետական կառավարումը գտնվում է խոշոր գործարարների ձեռքին, որոնք նաև տնօրինում են հասարակության որոշակի կոնգլոմերատներ՝ իրենց, այսպես ասած, բիզնեսների միջոցով ապահոված աշխատատեղերի շնորհիվ, նման պրակտիկան դառնում է չափազանց վտանգավոր, և դրսևորվում են շատ հեռուն գնացող ռիսկեր։

Սամվել Ալեքսանյանն իր «պաշտպաններին» հանում է «Փակ շուկայի» մասով օրենքի կիրառում պահանջող քաղա¬քացիների դեմ։ Տարոն Մարգարյանն էլ արդեն սկսել է գծատերերի միտինգներ կազմակերպել…»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել