Հաստատելով մեղադրական եզրակացությունը` դատախազը գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է: Դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ առարկելու դեպքում դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու հետ միաժամանակ նշում է նաև այդ մասին:
Գործը դատարան ուղարկելու մասին դատախազն անմիջապես տեղեկացնում է մեղադրյալին և պաշտպանին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին` պարզաբանելով, որ հետագայում նրանք իրավունք ունեն իրենց դիմումները և միջնորդություններն ուղարկել դատարան:
Միաժամանակ, դատախազը մեղադրյալին, իսկ միջնորդության դեպքում նաև պաշտպանին, տուժողին և դատավարության այլ պատշաճ մասնակիցներին ստորագրությամբ հանձնում է մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված պատճենները: Ինչպես նաև եթե քրեական դատավարության լեզվին չտիրապետող մեղադրյալին և պաշտպանին հանձնվում են թարգմանչի կողմից ստորագրված մեղադրական եզրակացության և դրան կցված հավելվածների հաստատված թարգմանությունները: