Հարկային գաղտնիք է համարվում հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի ստացած ցանկացած տեղեկությունը, բացառությամբ`
– հարկ վճարողի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների,
– հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկության,
– հարկ վճարողի կանոնադրության մեջ ներառվող տեղեկությունների,
– հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունների,
– հարկ վճարողի (հարկ վճարողի գործունեության) վերաբերյալ միջազգային կամ միջգերատեսչական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա այլ պետությունների հարկային (մաքսային) մարմիններին ներկայացվող տեղեկությունների:
Հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների օգտագործման, տրամադրման և հրապարակման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ: