Ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար գանձվում է պետական տուրք 5000 ՀՀ դրամի չափով՝ ներառյալ վկայական տալը:
Չմոռանանք նաև արտոնության վերաբերյալ: Այսպես, քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են ամուսինները` ամուսնության գրանցման ժամանակ իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելու դեպքում: