Ընտանեկան նպաստ ստացողների ցուցակները հասանելի կլինեն նաև էլեկտրոնային տարբերակով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում:

Կատարված լրացման համաձայն՝  ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները տեղերում փակցնելուց բացի պարտադիր պետք է տեղադրվեն նաև համապատասխան նախարարության, մարզպետարանի, քաղաքապետարանի պաշտոնական կայքերում, ինչպես և համացանցային կայք ունեցող համայնքապետարանների կայքերում, այն համայնքապետարանների համացանցային կայքերում, որոնք կձևավորվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ապահովելով թափանցիկ և հրապարակային գործընթացը:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել