Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանությունում ենթարկվել է հոգեբանական ճնշումների

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ՀՀ Շիրակի մարզում հարուցված քրեական գործը: 

Կաշառք վերցնելու փոստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Կ. Ժ.-ն դիմում է ներկայացրել այն մասին, որ իրեն երկար ժամանակ ոստիկանության բաժնի աշխատակիցները ենթարկել են հոգեբանական ճնշումների, սպառնալիքների, զրկվել է պաշտպանական իրավունքից, ինչի հետևանքով ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել