Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ նոյեմբերի 7-8-ը աշխատանքային այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ արդարադատատության նախարար Արարատ Դանիելյանի, Վճռաբեկ դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի, ինչպես նաև ԼՂՀ փաստաբանների պալատի նախագահ Շուրա Գալստյանի հետ:
Պատվիրակության կազմում են Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, խորհրդի անդամներ Մելանյա Առուստամյանը և Նելլի Հարությունյանը, Պալատի նախագահի խորհրդական Իրինա Փիլոյանը, Վրեժ Խաչիկյանը և մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը: