Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրությունն ահազանգ է ստացել ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի բնակիչներից, որոնք տեղեկացրել են, որ գյուղի փոստը գրեթե ամեն օր փակված է: «Բանն այն է, որ մոտ քսան օր առաջ ազատվել է փոստի աշխատակիցը, և գյուղացիների խոսքով՝ նրանք նոյեմբերի թոշակն արդեն երեք օր է, չեն կարողանում ստանալ»,-այս մասին հայտնում է թերթը և հավելում. ահազանգը հաստատել է նաև Լուկաշինի համայնքապետ Կարեն Մկրտչյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: