Օղակաձև այգու մատչելիության խնդիրները չեն լուծվում. «Հրապարակ»

Երևան քաղաքում հենաշարժողական խնդիրներով մարդկանց համար զբոսնելը ոչ միայն դժվար է, այլև երբեմն անհնար: Այս թեմային է իր այսօրվա համարում անդրադարձել «Հրապարակ» թերթը:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց շահերի պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող «Հայկական ճամբար» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Վարդուհի Արամյանը մատնանշում է քաղաքի ամենամեծ՝ Օղակաձև այգու անբարեկարգ ու անմատչելի լինելու խնդիրը: «Որոշ հատվածներում կան թեքահարթակներ, որոնք բացարձակ չեն համապատասխանում ստանդարտներին ու շատ վտանգավոր են: Մինչդեռ մենք ունենք շատ լավ օրենք, որը սահմանում է կառուցապատման բոլոր չափանիշները, ինչպե՞ս կարելի է ունենալ նման օրենսդրական դաշտ, բայց ունենալ այս տեսակի իրականություն: Գուցե օգնության կարիք ունի մեր քաղաքապետարանը և չի կարողանում իրականացնել այն պարտավորությունները, որ օրենքով վերցրել է իր վրա», -ասում է Վարդուհի Արամյանը՝ առաջարկելով իրենց օգնությունը, ապա հավելում, որ քաղաքապետարանին ուղղված իրենց հարցերը երկար ժամանակ է, ինչ մնում են անպատասխան:

Թե ինչքանով են Երևանը և կոնկրետ Օղակաձև այգին բարեկարգ ու մատճելի հենաշարժողական խնդիրներով մարդկանց համար, «Հրապարակ» թերթին պարզաբանել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել