Քննչական մարմինների ղեկավարները դժգո՞հ են . «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը այսօր անդրադարձել է վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված կարգադրությանը՝ միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին։ 

«Իրականում այս մարմինը ստեղծվում է Աղվան Հովսեփյանին «դիլխոր» չթողնելու և ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին համարժեք պաշտոնով ապահովելու համար», – գրում է թերթը և հավելում. Այս որոշումը, բնականաբար, գույժ էր վերը նշված գերատեսչությունների ու նրանց քննչական մարմինների համար, քանի որ վերջիններիս ճակատագիրն անորոշ է: Նշված գերատեսչությունները, փաստորեն, զրկվում են իրենց ենթակայության տակ գտնվող կարևորագույն լծակից: Միայն քննչական մարմինների միջին օղակի աշխատակիցներն են ոգևորված նոր կառույցի գաղափարով, որն էլ պայմանավորված է բացառապես բարձր աշխատավարձի հեռանկարով:

Թերթը երեկ փորձել է քննչական մարմինների ղեկավարների կարծիքը լսել այս միաձուլման մասին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել