Ո՞ր դեպքերում կարելի է առանց զինվորական ծառայություն անցնելու ծառայության անցնել ոստիկանությունում

Անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ոստիականությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացին, որը, բացի սահմանված այլ պահանջներից, նաև անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի):

Այսինքն, առանց պարտադիր զինվորական ծառայության անցնելու ոտիկանությունում ծառայության կարող են անցնել այն անձինք, ովքեր պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են հետևյալ հիմքերով.

· այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
· քաղաքացին` կառավարության որոշմամբ.
· մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն օտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին.
· գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ,
· Եթե քաղաքացիան մինչև 27 տարեկան դառնալը չի կորցնում տարկետում ստանալու իրավունքը, խաղաղ ժամանակ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվում պահեստազորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել