ՀՀ գլխավոր դատախազը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով` արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արտակ Ա.Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետ` ազատվելով գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության պետի պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նշանակումներ են կատարվել նաև ՀՀ դատախազության աշխատակազմի կենտրոնական մարմնում:

ՀՀ դատախազության աշխատակազմի կազմակերպամեթոդական բաժնի պետ է նշանակվել Կարինե Սաֆարյանը`ազատվելով ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի, դատախազների սպասարկման և կազմակերպամեթոդական վարչության պետի տեղակալի պաշտոնից:

ՀՀ դատախազության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետ է նշանակվել Անդրեյ Աղամալյանը` ազատվելով ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման բաժնի պետի պաշտոնից: 

ՀՀ դատախազության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ է նշանակվել Լիանա Մարկոսյանը` ազատվելով ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի, դատախազների սպասարկման և կազմակերպամեթոդական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնից:

Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել