Տրանսպորտային միջոցների վարման սկզբնական ուսուցումը պետք է կատարվի փակ հրապարակներում կամ ավտոդրոմներում:
Ճանապարհներին ուսումնական վարումը թույլատրվում է միայն սովորեցնողի հետ` այն էլ սովորողի մոտ վարման բավարար հմտության դեպքում: Սովորողը պետք է գիտենա և կարողանա կատարել կանոնների պահանջները:
Անհատական կարգով սովորեցնողը պետք է իր մոտ ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վարորդական վկայական:
Ավտոմոբիլ և մոտոցիկլ վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:
Ուսումնական վարում թույլատրվում է տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում` Երևանի քաղաքապետի) սահմանած ճանապարհներին: