ՀՀ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի պաշտոնից: Այս մասին Իրավաբան.net–ին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.net-ը, սեփական դիմումի համաձայն, ՀՀ գլխավորի դատախազի հրամանով, աշխատանքից ազատվել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: