Դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելու համար կարող եք անգամ կալանավորվել

Բոլորը պարտավոր են դատարանի նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորել:

Դատախազը պարտավոր է հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը և մասնավորապես չպետք է իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը կամ խոչընդոտի դրա կատարմանը, բացառությամբ դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրագործելիս:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կարող է արտահայտվել ինչպես պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին, այնպես էլ դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելն առաջացնում է դատական սանկցիայի կիրառում, ինչպես նաև քրեական պատասխանատվություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի համաձայն՝

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի` 100.000-200.000 դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի` 200.000-500.000 դրամի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել