Քաղաքացիական գործերով ե՞րբ է թույլատրվում վճարման կարգադրության վարույթ

Որոշակի դրամական պահանջներով թույլատրելի է վճարման կարգադրություն արձակել գործերի վարույթ (ստորև՝ կարգադրության վարույթ)՝ սույն գլխի դրույթներին համապատասխան:

Այս գործերով պահանջը համարվում է որոշակի, եթե այն սահմանված է կողմերի համաձայնությամբ կամ կարող է ճշգրիտ որոշվել օրենքի կամ պայմանագրի հիման վրա:

Կարգադրության վարույթ թույլատրելի չէ, երբ`
1) դրամական պահանջը կապված է դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ.
2) ներկայացված պահանջի հիմքում ընկած է վարկային պայմանագիրը, և նախատեսված տոկոսադրույքը պայմանագրի կնքման պահին եղել է ավելի, քան օրենքով սահմանված տոկոսադրույքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել