Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներից «փառքի անկյունները» հեռացնելու մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ դպրոցներից զոհված զինծառայողների նկարները հեռացնելուն։

«Ես պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ որևէ նման հանձնարարություն, շրջաբերական, հրահանգ և ցուցում չի եղել և խնդրում եմ նաև՝ նման դեպքերի մասին ծնողներն ահազանգեն մեզ, մենք հետամուտ կլինենք, որպեսզի նման խնդիրներ չառաջանան»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ այդ դեպքերը կապ չունեն նախարարության և ոլորտում վարվող քաղաքականության հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել