Խուզարկություն Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում

Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքը։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Խուզարկությունն իրականացվում քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչությունում։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։

«Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել»,-նշեց նա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել