Մարտի 13-ին Անկարայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը խորհրդակցություններ է անցկացրել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Բուրաք Աքչափարի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
Քննարկվել է նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Կողմերը ներկայացրել են իրենց տեսակետները Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը և դրա խթանումը, առաջին հերթին, տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում։