Գործադիրը քննարկում է բուսաբուծության աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է, որ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով կտրամադրվի 70․000 դրամ, եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85․000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100․000 դրամ, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110․000 դրամ։
«Ո՞նց ենք անելու, որ սրա արդյունքում ստանանք հատիկաընդեղեն, և ոչ թե քրեական գործեր»,- հարցրել է վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին։
Նախարարն էլ ներկայացրել է ընթացակարգը՝ շեշտելով, որ ցանքը պետք է արվի միայն հավաստագրված սերմերով, ոչ թե՝ իրենց ուզած․ «Անկեղծ ասած, հիմա մտածում եմ՝ ակնհայտ է, որ քրեական գործեր ստանալու ենք։ Հույս ունեմ՝ լոբի էլ կստանանք, միայն քրեական գործեր չենք ստանա»։
Մանրամասները՝ տեսանյութում։