Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը լիազոր մարմնի խնդրանքի հիման վրա աջակցում է ապաստան հայցողին նրա անձի ինքնությունը պարզելու և ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի կողմից ներկայացված փաստերի քննության հարցում, ինչպես նաև տալիս է եզրակացություն ապաստան հայցողի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին:
Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում ստուգում են ապաստան հայցողների բոլոր փաստաթղթերը` սահմանային անցման ընթացակարգերը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ինչպես նաև`
Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած ապաստանի խնդրանք ներկայացրած ապաստան հայցողներին տեղյակ են պահում լիազոր մարմին գնալու անհրաժեշտության մասին` իրազեկելով այդ մարմնի գտնվելու վայրի և ապաստանի դիմում ներկայացնելու կարգի մասին.
Հայաստանի Հանրապետություն անօրինական սահմանային ռեժիմի խախտումով մուտք գործած ապաստան հայցողներից ընդունում են ապաստանի հայցը և սահմանված կարգով գրանցում են դրանք հատուկ այդ նպատակով բացված գրանցամատյանում, ինչպես նաև ապաստանի հայցի մասին տեղեկացնում են լիազոր մարմնին և ոստիկանությանը: Սահմանապահ զորքերը կարող են այդ անձանց մինչև 72 ժամ պահել հատուկ կացարանում: