Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանի գործածությունը` որպես պաշտպանիչ նշան

Զինված ընդհարման ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաև այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունների ենթակայությանը հանձնված Հայկական Կարմիր խաչի ընկերության բժշկական անձնակազմի, բժշկական կազմավորումների, սանիտարատրանսպորտային միջոցների, բժշկական գույքի տարբերակման համար Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանը գործածվում է որպես պաշտպանիչ նշան: Զինված ընդհարման ժամանակ նշված անձնակազմի, կազմավորումների, միջոցների և գույքի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև զինվորական պաշտոնատար անձանց և զինված ուժերի կառավարման մարմինների հրամաններն ու կարգադրությունները:

Զինված ընդհարման ժամանակ սույն հոդվածի առաջին մասում նշված բժշկական անձնակազմին թևկապներ և վկայականներ են տալիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաև այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունները:

Մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմինների համաձայնությամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերության վերահսկողության ներքո չեզոք և զինված ընդհարումներին չմասնակցող այլ պետությունների Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների բժշկական անձնակազմը, բժշկական կազմավորումները և սանիտարատրանսպորտային միջոցները կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաև այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների ենթակայությանը և կարող են տարբերակվել պաշտպանիչ նշան հանդիսացող խորհրդանշանով: Զինված ընդհարման ժամանակ նշված անձնակազմի, կազմավորումների և միջոցների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև զինվորական պաշտոնատար անձանց և զինված ուժերի կառավարման մարմինների հրամաններն ու կարգադրությունները:

Զինված ընդհարման ժամանակ սույն հոդվածի առաջին մասում նշված բժշկական անձնակազմին թևկապներ և վկայականներ են տալիս Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի պետական կառավարման մարմինների, սահմանապահ զորքերի, ինչպես նաև այլ զինվորական կազմավորումների ու արտակարգ իրավիճակների պետական կառավարման մարմինների բժշկական ծառայությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել