Մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ տեսակցությունն անցկացվում է կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների հսկողությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այդ անձանց կողմից կալանավորված անձանց արգելված առարկաներ, քրեական գործի քննությանը խոչընդոտող կամ նոր հանցագործության կատարմանը նպաստող նյութեր, տեղեկություններ փոխանցելը կամ փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեսակցության վաղաժամկետ դադարեցման: