Ինդոնեզիայում արգելվում է թալանել բանկերը օգտագործված զուգագուլպաներ հագած: Այդ դեպքում պատժաչափը երկու տարով ավելանում է:
Հիշեցնենք, որ Հայաստանում նման արգելք չկա, փոխարենը գողության համար սահմանված են այլ ծանրացնող հանգամանքներ: Մասնավորապես՝ եթե գողությունը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով,
3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով:
Նշենք, որ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):