Արժեքների պահատվությունը բանկում

Պահատվության տեսակ է նաև Արժեքների պահատվությունը բանկում:

Բանկը կարող է ի պահ ընդունել արժեթղթեր, թանկարժեք մետաղներ և քարեր, այլ թանկարժեք գույք ու այլ արժեքներ` ներառյալ փաստաթղթեր:

Բանկում արժեքների պահատվության պայմանագրի կնքումը հավաստվում է պահատուին բանկի կողմից անվանական պահպանական անդորրագիր հանձնելով, որը ներկայացնելը հիմք է պահվող արժեքները պահատուին վերադարձնելու համար:

Արժեքները կարող են բանկին ի պահ հանձնվել նաև բանկի անհատական պահատեղում արժեքների պահատվության պայմանագրով, որ համաձայն բանկը (պահառուն) հաճախորդին (պահատուին) բանկում տրամադրում է անհատական պահատեղ` արժեքների տեղադրման և պահպանման համար:

Բանկի անհատական պահատեղում արժեքների պահատվության պայմանագրով հաճախորդն իրավունք ունի առանց որևէ մեկի` ներառյալ բանկի, հսկողության արժեքներն անձամբ տեղադրել պահատեղում և հանել այնտեղից: Դրա համար հաճախորդին տրամադրվում են պահատեղից ինքնուրույն օգտվելու համար անհրաժեշտ միջոցներ:

Պայմանագրով կարող է նախատեսվել պահատեղում տեղադրված արժեքների հետ աշխատելու հաճախորդի իրավունքը:

Պահատեղի պահպանվածության խախտման դեպքում բանկն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ առանց հաճախորդի գիտության անհնարին էր որևէ մեկի մոտենալը նրա անհատական պահատեղին, կամ դա հնարավոր է դարձել անհաղթահարելի ուժի հետևանքով:

Բանկի պահատեղում արժեքների պահատվության պայմանագրից ծագող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի մասին կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել