Հոկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնվածԿարինե Ս.-ին:
Նա խոստովանել է, որ 2012 թ. օգոստոսին, հյուրընկալվելով Խորունք գյուղում բնակվող իր ամուսնու հորաքրոջ որդու տանը, առաջին հարկի նախասրահում դրված փայտեթախտի ներքնակի տակից գողացել է 200 գ ոսկյա շղթա` կախազարդով` պատճառելով մոտ 2.500.000 դրամի նյութական վնաս:
Ինչպես հաղորդում են ոստիկանության լրատվության բաժնից, կատարվում է քննություն:
Իրավաբան.net